Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Զարիֆ. Իրանցիները չեն հանդուրժի սպառնալիքներ

Զարիֆ. Իրանցիները չեն հանդուրժի սպառնալիքներ
21.02.2017 | 14:34

Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր դիմադրությամբ իրանցի ժողովուրդը ցույց է տվել, որ չի հանդուրժի սպառնալիքներ: Զարիֆը, որ Գերմանիայում է՝ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին մասնակցելու համար, հայտարարությունն արել է Գերմանիայում բնակվող իրանցի ակադեմիկոսների հետ հանդիպման ընթացքում:

Վկայակոչելով Իրանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման արգելքի սահմանման հետ կապված ԱՄՆ նոր վարչակազմի ծրագիրը՝ ԱԳ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի պահվածքն իրանցի ժողովրդի նկատմամբ թշնամանքի նշան է՝ չնայած բարեկամության կեղծ հայտարարություններին:

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ